National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
10.03.2015
Հանդիպում Ազգային ժողովում
1 / 3

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը եւ բարեկամական խմբի անդամները մարտի 10-ին հանդիպել են ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ:

Հերմինե Նաղդալյանը գոհունակություն է հայտնել հայ-չինական հարաբերությունների ներկա մակարդակից եւ վստահություն հայտնել, որ առաջիկայում եւս երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ ի նպաստ երկու պետությունների ու ժողովուրդների: Խոսելով հայ-չինական փոխգործակցության խորացման կարեւորությունից՝ տիկին Նաղդալյանը կարեւորել է միջխորհրդարանական եւ միջպետական կապերի առավել ընդլայնումը, բարեկամական խմբերի մակարդակով հանդիպումները:

Թիան Էրլունը եւս անդրադարձել է միջխորհրդարանական կապերի առավել սերտացմանը, կարեւորել խորհրդարանականների ակտիվ շփումները եւ փորձի փոխանակումը՝ այս համատեքստում բարձր գնահատելով ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ունեցած ներդրումը:

Հանդիպման ընթացքում որոշակիացվել են համագործակցության հետագա ուղղությունները: Կարեւորելով միջխորհրդարանական կապերի խորացումը՝ բարեկամական խմբի անդամները նշել են, որ պետք է սերտացնել փոխշահավետ համագործակցությունը բոլոր հնարավոր բնագավառներում, մասնավորապես մշակութային, առեւտրատնտեսական, կրթության, հումանիտար ոլորտներում:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am